Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ապրիլի 1-ին՝ ժամը 22:00-ին, Կութի (Գեղարքունիքի մարզ), ապրիլի 2-ին՝ ժամը 00:40-ին, Տեղի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունը նշում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 1-ին` ժամը 22։00-ից 22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշված ուղղություններում խախտումներ չեն արձանագրվել:
Վերջին օրերին Ադրբեջանը կեղծ տեղեկություններ է տարածում, թե իբր հայկական զինված ուժերը սահմանին տեղաշարժեր են իրականացնում։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը և ՀՀ-ում Եվրամիության առաքելությունը քանիցս հերքել են Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունները։