Դաղստանում Կրոկուսի ահաբեկչության մեղադրանքով չորս մարդ է ձերբակալվել

Տեսարան Մախաչկալայից։

Լուիզա Մչեդլիշվիլի, OC Media

Ռուսաստանի Դաղստանի Հանրապետության ոստիկանությունը ձերբակալել է չորս մարդու, որոնք ենթադրաբար կապված են մարտին մոսկվայամերձ Կրոկուս սիթի հոլ համերգասրահում հարձակում գործած ահաբեկչական խմբի հետ:

Երկուշաբթի Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտարարել է, որ չորս կասկածյալները ծրագրել էին հարձակում իրականացնել Դաղստանի Կասպիսկ քաղաքում։

Նրանք ասել են, որ այդ չորս անձը ներգրավված են եղել նաև մարտի 22-ին Մոսկվայի Կրոկուս սիթի հոլի ահաբեկիչներին ֆինանսավորելու մեջ, և չորսն էլ օտարերկրյա քաղաքացիներ են։

Ռուսաստանի Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել է, որ ձերբակալությունները կիրակի կատարվել են Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում և Կասպիսկում։

Նրանք հայտարարել են, որ երկու քաղաքների անվտանգության ուժերը ձերբակալել են «երեք ավազակների, որոնք ծրագրում էին մի շարք ահաբեկչական հանցագործություններ կատարել»։ Նրանք հավելել են, որ կասկածյալների մոտ եղել են ինքնաձիգներ, զինամթերք և ինքնաշեն պայթուցիկներ:

Նույն օրն ավելի վաղ ԱԴԾ-ն «Ինտերֆաքս»-ին հայտնել էր, որ Մախաչկալայում և Կասպիսկում հակաահաբեկչական ռեժիմը կգործի կիրակի ժամը 05:35-ից մինչև կեսօր:

Ավելի ուշ Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը Տելեգրամում հայտարարել է, որ ձերբակալությունների ժամանակ զոհեր չեն եղել։

«Ամենակարևորն այն է, որ [հակահաբեկչական օպերացիան] ապահովել է խաղաղ բնակիչների լիակատար անվտանգությունը. քաղաքացիների շրջանում զոհեր և իրավապահ մարմինների աշխատակիցներ չկան»,- գրել է Մելիքովը։

Մեկնաբանել