Հայաստանը խորապես մտահոգված է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակմամբ. ԱԳՆ

Հայաստանը մտահոգություն է հայտնել Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա տեղի ունեցած հարձակման առնչությամբ: Այս մասին X-ում հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Հայաստանը խորապես մտահոգված է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա տեղի ունեցած հարձակմամբ: Դիվանագիտական ներկայացուցչության անձեռնմխելիությունը պարտադիր է և չպետք է կասկածի տակ դրվի որևէ պարագայում: Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերին և վիրավորներին»,- ասվում է հայտարարությունում։

Ապրիլի 1-ին հարձակման է ենթարկվել Սիրիայում Իրանի հյուպատոսության շենքը։ Իրանում կատարվածը ահաբեկչություն են որակել և հարձակումը վերագրել Իսրայելին։ Ըստ իրանական ISNA գործակալության՝ հարձակման հետևանքով զոհվել է յոթ մարդ, որոնցից երկուսը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալներ էին՝ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադիհաջ Ռահիմին։

Մեկնաբանել