«Էրեբունի-Երևան» միջոցառման օրը փակ կլինեն մի շարք փողոցներ

Երևանի քաղաքապետաարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը և ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայության գծով պետի տեղակալ Աշոտ Կիրակոսյանը ներկայացրել են այն փողոցների ցանկը, որոնք «Էրեբունի-Երևան-2794» տոնակատարության միջոցառում­ները պատշաճ կազմակերպելու, ինչպես նաև բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով տոնակատարության օրը մասամբ կամ ամբողջությամբ փակ կլինեն տրանսպորտային երթևեկության համար, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

2012թ. հոկտեմբերի 14-ին` առավոտյան ժամը 8։30-ից ավտոտրանսպորտի համար փակ կլինեն հետևյալ փողոցները`

Մաշտոցի և Բաղրամյան պողոտաները, «Հաղթանակ կամուրջ»-ը` Իսակովի և Աթենքի փողոցների խաչմերուկից, Գր.Լուսավորիչ, Զաքյան, Վազգեն Սարգսյան, Իտալական, Բեյրութի, Արգիշտիի, Պարոնյան, Պռոշյան, Լեոյի, Սարյան, Ամիրյան, Մելիք Ադամյան, Պուշկինի, Թումայնան, Օրբելի փողոցները:

Խորենացի փողոցը` Մաշտոցի պողոտայից մինչև Ագաթանգեղոս փողոց ընկած հատվածը:

Տիգրան Մեծի պողոտան` Հանրապետության հրապարակից մինչև Խանջյան փողոց ընկած հատվածը:

Սայաթ Նովա փողոցը` Մաշտոցի պողոտայից մինչև Խանջյան փողոց ընկած հատվածը:

Մոսկովյան փողոցը` Սարյան փողոցից մինչև Տերյան փողոց ընկած հատվածը:

Իսահակյան փողոցը` Բաղրամյան պողոտայից մինչև Տերյան փողոց ընկած հատվածը:

Նալբանդյան փողոցը` Հանրապետության հրապարակից մինչև Մոսկովյան փողոց ընկած հատվածը:

Կորյունի փողոցը` Մաշտոցի պողոտայից մինչև Տերյան փողոց ընկած հատվածը:

Ժամը 14:30-ից կբացվեն «Հաղթանակ կամուրջ»-ը, Արգիշտի, Գր. Լուսավորիչ, Պարոնյան, Պռոշյան, Օրբելի փողոցները, Բաղրամյան պողոտան`Բարեկամության հրապարակից մինչև Պռոշյան փողոցների միջև ընկած հատվածը:

Ժամը 22:30-ից երթևեկության համար փակ կմնան միայն Մաշտոցի պողոտայից, Գր. Լուսավորչի, Ագաթանգեղոսի, Խանջյան և Սայաթ-Նովա փողոցներից դեպի Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները։

Մեկնաբանել