Երևանում ծառերի փոխարինումը կկանգնեցվի, հնարավոր է նոր փորձաքննություն

Ապրիլի 3-ին Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա անցկացվեց ընդդեմ մայրաքաղաքում ծառահատումների։ Վերջերս քաղաքապետարանը կենսունակությունը կորցրած ծառերը փոխարինելու ծրագիր մեկնարկեց. հատվեցին Կենտրոն համայնքի մի քանի փողոցների ծառեր։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ակցիայի մասնակիցների հետ պայմանավորվեց, որ բավարար գիտական կարծիքի դեպքում նորից փորձաքննություն կարվի։ Այս պահին ծառերի փոխարինումը կկանգնեցվի։

Մեկնաբանել