Բլոգերներն ու առցանց խանութները ստվերում երկար չեն մնա. ՊԵԿ

2024 թվականի առաջին եռամսյակում ստվերային շրջանառությունից դուրս է բերվել 52 մլրդ դրամ, որից 22 մլրդ դրամը պետությանը պատճառված վնասն է եղել․ այն վերականգնվել է 13,3 մլրդ դրամի չափով: Այդ մասին «ՍիվիլՆեթ բիզնեսի» եթերում ասում էՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը: Նա անդրադառնում է առցանց խանութների և բլոգերների աշխատանքին՝ նշելով, որ գործունեության այդ տեսակը չի կարող ստվերում մնալ և դրա հարկման ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Մեկնաբանել