Սահմանազատումը Տավուշից սկսելու հարցը դեռ քննարկման փուլում է, վերջնական որոշում չկա․ փոխվարչապետ

Փոխվարչապետ, հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի համանախագահ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ սահմանազատումը Տավուշից սկսելու հարցը դեռ քննարկման փուլում է. «վերջնական որոշում չկա»։ Նրա խոսքով՝ սահմանազատումը Տավուշի հատվածից սկսելու մասով որոշում կարող է լինել միայն այն դեպքում, երբ անվտանգության, իրավական, սոցիալ-կենցաղային սկզբունքային հարցերի շուրջ կլինի կոնսենսուս։ «Սահմանազատման հատվածների, կարևորագույն սկզբունքների՝ անվտանգություն, սոցիալ-կենցաղային, իրավական հարցերի շուրջ մինչև վերջնական որոշումներ չլինեն, սահմանազատման մեկնարկի բանակցություններ սկսելու մասին որոշում չենք ունենա»,- ապրիլի 9-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Մհեր Գրիգորյանը։ *** Մարտի 7-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների 7-րդ հանդիպումը։ Դրանից երկու օր անց՝ մարտի 9-ին, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը հայտարարություն … Continue reading Սահմանազատումը Տավուշից սկսելու հարցը դեռ քննարկման փուլում է, վերջնական որոշում չկա․ փոխվարչապետ