Ինքնաթիռում զենք չի եղել. Սիրիայի պատասխանը Թուրքիային

Սիրիայի արտգործնախարարությունը հերքել է լուրերը, թե Թուրքիայում հարկադիր իջեցված սիրիական ինքնաթիռը տեղափոխել է ապօրինի զենք-զինամթերք. հաղորդում է BBC-ն:

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ջիհադ Մակդսին այդ մեղադրանքը որակել է «ծայրահեղ անճշտություն»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ուղևորատար ինքնաթիռը տեղափոխել է ռազմամթերք և ռազմական սարքավորումներ:

Թուրքական իշխանությունները ստիպել էին ինքնաթիռի անձնակազմին հարկադիր վայրէջք կատարել, որից հետո թույլատրվել էր ինքնաթիռի թռիչքը՝ դեպի Դամասկոս, սակայն ուղեբեռը առգրավվել էր: ԱՄՆ-ը հայտնել էր իր ջերմ աջակցությունը Թուրքիային սիրիական ինքնաթիռի նկատմամբ կիրառված այս գործողություններն իրականացնելու որոշման համար:

Մեկնաբանել