Մերձավոր Արևելքի պայթյունը կարող է դետոնացնել Հարավային Կովկասը 

Իրանն առաջին անգամ ուղիղ հարվածեց Իսրայելին, ինչը պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծում Մերձավոր Արևելքի համար. նշում է արևելագետ Գեորգի Միզաբեկյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ Իրանը շահագրգռված չէ պատերազմի ընդլայնմամբ, և հարվածն Իսրայելին պետք է համարել որպես հեղինակությունը պահելու համար ստիպված արված քայլ: Միրզաբեկյանի կարծիքով՝ Մերձավոր Արևելքի պայթյունը կարող է անվտանգային ռիսկեր ստեղծել Հարավային Կովկասի համար:

Մեկնաբանել