Ղազախստանի նախագահը ժամանել է Հայաստան

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ժամանել է Հայաստան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Կառավարությունից հայտնում է, որ այցի շրջանակում Տոկաևը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

Հայաստանի վարչապետն ու Ղազախստանի նախագահը հանդիպումից հետո հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

Մեկնաբանել