«Բաղանիսում իմ պապական տունն է, չեմ կարող թողնել-գնալ»

Արարատ Հարությունյանը ծնվել, մեծացել ու մինչ օրս Տավուշի Բաղանիս գյուղում է ապրում։ Այստեղ գյուղատնտեսությամբ է զբաղվում՝ հավեր, խոզեր է պահում, այգի մշակում։ Արարատը երեք անչափահաս տղա ունի, ուզում է գյուղում մնալ, եթե աշխատատեղ ու աջակցություն լինի պետությունից։ Գյուղը շուրջ հազար բնակիչ ունի։ Հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն է։

Մեկնաբանել