Հնարավոր է՝ Վրաստանի կառավարությունը կրճատվի

Հնարավոր է՝ Վրաստանում մի շարք նախարարություններ և խորհրդարանական հանձնաժողովներ միավորվեն: Այս մասին տեղեկացրել է «Վրացական երազանքի» ներկայացուցիչ Դավիթ Սագանելիձեն, հաղորդում է «Գրուզիա օնլյանը»:

Նրա խոսքով՝ միավորումը հիմանականում կվերաբերի տնտեսական ոլորտի հանձնաժողովներին և նախարարություններին:

Ըստ Սագանելիձեի՝ հստակ որոշումներ դեռ ընդունված չեն:

«Ինչ վերաբերում է շրջակա միջավայրի պահպանության նախարարությանը, այն չի կարող միավորվել բնական ռեսուրսների նախարարության հետ», -ասել է դաշինքի ներկայացուցիչը: