Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին

Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին՝ խորհրդակցությունների նպատակով։ Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտնում է, որ պատճառը Ադրբեջանի միակողմանի գործողություններն են, որոնք վնաս են հասցնում երկու երկրների հարաբերություններին։

Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին։ Հանդիպմանը Մակրոնն ափսոսանք է հայտնել Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ և ցանկություն է հայտնել լսելու ադրբեջանական կողմի պարզաբանումը։

«Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հարգելով միջազգային իրավունքը և երկու երկրների տարածքային ամբողջականությունը։ Սա օգուտ կբերի ինչպես երկրներին, այնպես էլ ամբողջ տարածաշրջանին»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրությունում։

***

Ադրբեջանը պարբերաբար թիրախավորում է ֆրանսիական կողմին՝ Փարիզին մեղադրելով «հայամետ» դիրքորոշման համար։ Ադրբեջանական կողմի քննադատությունը հատկապես սաստկացել է պաշտպանական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունից հետո։

Մեկնաբանել