Ֆրանկ Ռիբերի. Իսպանիային հաղթելու համար պետք է խենթի պես վազել

Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Իսպանիայի հավաքականի հետ կայանալիք հանդիպումից առաջ հայտարարել է, որ իրենք ամեն ինչ կանեն Եվրո 2012-ի պարտությունից հետո ռևանշի հասնելու համար:

«Այդ պարտությունը մեզ լրացուցիչ խթան է տալիս: Պատրաստ ենք ամեն ինչ ներդնել հաղթանակի համար: Իսպանիան հոյակապ թիմ է, բայց նրան կարող ես գերազանցել շարժունակությամբ, դրա համար պետք է խենթի պես վազենք»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում El Mundo-ն:

Հիշեցնենք, որ Իսպանիան և Ֆրանսիան ընգրկված են որակավոր փուլի եվրոպական գոտու I խմբում, որտեղ բացի այս երկու թիմերից հանդես են գալիս Վրաստանը, Բելառուսը և Ֆինլանդիան։