Թումանյանի տունը՝ Թբիլիսիում

Թբիլիսիի Սոլոլակ թաղամասի Ամաղլեբա փողոցի 18 համարի շենքի երկրորդ հարկում 1909-ի աշնանից ապրել է հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանն իր ընտանիքի հետ: Տունը ոչ միայն Թումանյան ընտանիքի բնակարանն էր, այլև ժամանակի կարևոր գրական, մշակութային, հասարակական կենտրոն: Այս տանը Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ 2017-ից ձևավորվել ու գործում է Թումանյանի տուն գիտամշակութային կենտրոնը։ Նրա զբոսավարներից Գոհար Մխիթարյան-Մազմանյանի խոսքով՝ Թումանյանն այս բնակարանն ընտրել էր նաև այն պատճառով, որ պատշգամբից բացվող տեսարանը նրան հիշեցնում էր Լոռվա բնաշխարհը։

Մեկնաբանել