Ապրիլի 22-ին Ալիևը կմեկնի Մոսկվա, ապրիլի 26-ին՝ Բեռլին

Ապրիլի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա՝ ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման։

Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ նախատեսվում է դիտարկել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության ու դաշնակցության զարգացումն ու մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Իսկ ապրիլի 26-ին Ալիևը կմեկնի Բեռլին՝ հանդիպելու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Օրակարգում է լինելու արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, տնտեսությանը, էներգետիկային վերաբերող հարցերի քննարկումը։

Մեկնաբանել