Սերգեյ Պալկին. 40 միլիոնը Հենրիխ Մխիթարյանի համար քիչ է

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը հայտարարել է, որ «Զենիթը» պաշտոնապես հետաքրքրված չէ «հանքափորների» առաջատար Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով։

««Զենիթի» ղեկավարությունը հետաքրքրվել են Մխիթարյանով հեռախոսային խոսակցության ժամանակ։ Ոչ մի պաշտոնական առաջարկ չենք ստացել։ Մենք նույնիսկ չենք հասել Մխիթարյանի տրանսֆերային արժեքի քննարկմանը։ Հենրիխը նույնպես երբեք չի ասել, որ ցանկանում է ռուսական ակումբ տեղափոխվել։ Ընդամենը մեկ զանգ է եղել։ Գուցե և Լուչեսկուին են զանգահարել, ես նրա հետ այդ մասին չեմ զրուցել։

«Շախտյորը» պատրաստ է բանակցել ցանկացած ֆուտբոլիստի համար։ Կարևորը, որ այդ բանակցությունները բավարարեն երկու կողմերին։ Իհարկե, մենք չենք ցանկանում բաց թողնել Մխիթարյանին։ Սակայն հնարավոր է, որ վաղը մի ակումբ 40 մլն առաջարկի։ Հաշվի առնելով այն, թե ինչքան է ծախսել «Զենիթը» տրանսֆերների համար, դա ընդհանրապես գումար չէ»,- Սերգեյ Պալինի խոսքերն է մեջբերում sportsdaily.ru կայքը։

Մեկնաբանել