Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման աշխատանքները վերջնական փուլում են, և այն 2013թ. շահագործման կհանձնվի: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է TRT Haber-ը:
Նրա խոսքով՝ 2013թ. հոկտեմբերին «Մարմարա» նախագծի շահագործումից հետո, որով կմիավորվի Թուրքիայի անատոլիական և եվրոպական մասերը, այն կմիանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, և «Մետաքսի ճանապարհը» կվերկանգնվի:
«Անմիաջական կապ կհաստատվի Լոնդոնի և Պեկինի միջև: Երկաթգիծը կծառայի ինչպես Եվրոպայի, այնպես էլ Կովկասի և Մերձավոր ու Միջին Արևելքի շահերին», -ասել է Էրդողանը:
Երկաթուղու կառուցման շրջանակում Վրաստանի տարածքում կվերակառուցվի նաև Ախալքալաք-Մարաբդա-Թբիլիսի երկաթգիծը, որի շնորհիվ բեռնափոխադրումների ծավալը կավելանա տարեկան 15 մլն-ով: