Երևանը կողմ է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման անցկացմանը

Հայաստանը կողմ է միջնորդական ջանքերին, որոնք իրապես միտված են Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու նպատակին։ Այդ մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով Ղազախստանում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու առաջարկին։ Նա նշել է, որ հնարավոր հանդիպման ամսաթվի մասին ԱԳՆ-ը կտեղեկացնի «դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվելուն պես»։ «Ինչպես նշել ենք նախկինում, ՀՀ-ն դիտարկում է և կողմ է այն միջնորդական ջանքերին կամ բանակցությունների անցկացման հարթակներին, որոնք իրապես միտված են Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու նպատակին, աջակցում են հիմնարար սկզբունքների ու փոխհամաձայնեցված փաստաթղթերի, այդ թվում՝ 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության … Continue reading Երևանը կողմ է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման անցկացմանը