Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչ Գևորգ Սիմոնյանի տունը մեկն է այն տներից, որը գյուղի միջով իրականացվող սահմանազատման հետևանքով կարող է հայտնվել ադրբեջանական կողմում։ «Խնդիրը տունը կամ այգին չէ,- ասում է Գևորգը։- Այստեղ այլ՝ ավելի կարևոր հարց կա»։
-
Թուրքիան հերքում է ադրբեջանական հրապարակումները՝ Մարգարայի անցակետի բացման վերաբերյալ
Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքել է ադրբեջանական մամուլի տեղեկությունները՝ «Մարգարա» սահմանային անցակետի բացման վերաբերյալ։ «Որոշ լրատվամիջոցներում հրապարակված լուրերն այն մասին, թե հայերի հետ սահմանը բացվել է, և Բաքուն դրանից տեղյակ չի եղել, ճիշտ չէ»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի տարածած հաղորդագրությունում։ Ըստ Թուրքիայի նախագահի աշխատակազմի՝ Մարգարայի սահմանային անցակետը ներկայում բացվել է միայն Թուրքիայի տարածքով Հայաստանից Սիրիա հումանիտար բեռնափոխադրում իրականացնող ավտոշարասյան և նրա վերադարձի համար։ Հայտարարությունում նշվել է, որ Մարգարայի անցակետը բացվել է 2023-ի փետրվարի 6-ին Թուրքիայում գրանցված ուժեղ երկրաշարժից հետո, երբ Հայաստանը երկու բեռնատար մարդասիրական օգնություն էր հասցրել Թուրքիա։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունը […]
-
Դատարանն անվավեր է ճանաչել Կարմիր խաչի ընկերության տնօրենի նշանակումը
Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Հայկական կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գործադիր մարմնի փոփոխության գրանցումը: Այս մասին ասվում է Հայկական կարմիր խաչի գրասենյակի անունից ՀԿԽԸ նախկին մամուլի պատասխանատու Նունե Գրիգորյանի տարածած հաղորդագրությունում։ Հաղորդագրությունը տարածվել է ոչ պաշտոնական [email protected] հասցեից։ Ըստ հաղորդագրության՝ դատարանը վճռել է, որ 2024-ի փետրվարի 8-ին ՀԿԽԸ գործող գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանի աշխատանքից ազատումը և այդ պաշտոնում այլ անձի նշանակումը ոչ օրինաչափ է եղել։ Նշվում է, որ դատարանի վճիռը ենթադրում է, որ շուտով ուժի մեջ կմտնեն ՀԿԽԸ օրինական ղեկավարության լիազորությունները՝ համաձայն կազմակերպության կանոնադրության և ՀՀ օրենսդրության։ «Այս վճիռը շրջադարձային է ՀԿԽԸ-ի կառավարման երկարատև ճգնաժամի հանգուցալուծման և օրինականության վերականգնման ճանապարհին: […]
-
Կեղծ պետական ծրագրեր. ինչպես են սոցցանցերի օգտատերերին մոլորեցնում
Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Սոցցանցերում բազմահազար հետևորդներ ունեցող էջեր տարածում են գրառումներ իբր կառավարության կողմից իրականացվող ծրագրերի մասին, որոնցով քաղաքացիները կամ ազատվում են վճարումներից, կամ էլ դրամական աջակցություն են ստանում։ Այս գրառումներում ներկայացված տեղեկությունները, սակայն, ամբողջությամբ հորինված են։ Գրառումներից մեկում նշվում է, թե 2025-ի ապրիլի 1-ից նոր որոշում է ուժի մեջ մտնելու, ըստ որի՝ մի շարք ծառայությունների դիմաց քաղաքացիները կազատվեն ամսական պարտադիր վճարումներից։ «Որոշ ընտանիքների բյուջեն կարող է թեթևանալ մինչև 10-15 հազար դրամով ամեն ամիս»,- նշված է գրառմանը կցված կայքում։ Մեկ այլ գրառման մեջ էլ պնդում է արվում, թե քաղաքացիներն իբր դրամական խոշոր աջակցություն են ստանալու կառավարությունից, եթե բավարարեն որոշ պարզ […]
-
Չինաստանի պաշտպանական ծախսերի աճը. գլոբալ հավակնություններ և կառուցվածքային խնդիրներ
Ռաթիշ Մեհթա Պեկինի՝ վերջերս հայտարարած պաշտպանական բյուջեի 7,2%-ով աճը, որը գերազանցում է երկրի ՀՆԱ-ի աճի տեմպը, շարունակում է Չինաստանի ռազմավարական հետագծի երկարատև միտումը: Պաշտոնական հայտարարություններում այս ընդլայնումը ներկայացվում է որպես ազգային անվտանգության և տեխնոլոգիական արդիականացման համար կենսական նշանակություն ունեցող քայլ, բայց այս ծախսերի մասշտաբն ու շրջանակը վկայում են ավելի լայն հավակնության մասին՝ ստեղծել այնպիսի բանակ, որն ունակ է գերակայություն ցուցադրել իր ավանդական ազդեցության ոլորտներից դուրս: Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը այլևս կենտրոնացած չէ միայն Թայվանի կամ սահմանային անվտանգության հարցերի վրա, այլ զարգանում է որպես հեռահար գործառնական հնարավորություններով ուժ՝ ցույց տալով Չինաստանի մտադրությունը հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և դրանից դուրս: Սակայն գլխագրային այս թվերի […]
-
Խաղաղության պայմանագրի համաձայնեցումը և քաղաքական ու «փորձագիտական» շահարկումները
Երևանի և Բաքվի կողմից խաղաղության պայմանագրի տեքստի ամբողջական համաձայնեցումը բուռն քննարկումների պատճառ է դարձել Հայաստանում։ Վերջին օրերի ընթացքում տարբեր քաղաքական գործիչներ և մեկնաբաններ առաջ են քաշում թեզեր, որոնք ավելի շատ մոլորեցնում են հանրությանը, քան հստակություն մտցնում առկա իրավիճակի մեջ։ Պայմանագրի տեքստի համաձայնեցումից հետո իշխանության ներկայացուցիչների առաջին ուղերձը հանրությանը այն էր, որ փաստաթուղթը բխում է Հայաստանի շահերից, քանի որ դրանում միջանցքի վերաբերյալ կետ չկա։ Վերջին երկու չհամաձայնեցված կետերի հարցում Բաքվի պահանջը ամբողջությամբ ընդունելուց հետ այդպիսի պնդում անելը ինքնին ցուցիչ էր, որ այդ քայլը հիմնավորող փաստարկների սղություն կա։ Համընդհանուր հայտնի փաստ է, որ ապաշրջափակման գործընթացին վերաբերող կետերը խաղաղության պայմանագրի տեքստից կողմերի փոխադարձ […]
-
Միրզոյանն ու Լավրովը կրկին հեռախոսազրույց են ունեցել
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳ նախարարությունից։ Չորս օրվա ընթացքում սա երկու երկրների ԱԳ նախարարների երկրորդ հեռախոսազրույցն է, նախորդը մարտի 21-ին էր։ Դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ արտաքին գործերի նախարարները քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ օրակարգի արդիական հարցեր։ Նշվել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման առաջընթացը, որն արժանացել է Մոսկվայի բարձր գնահատականին։ Նախարարները քննարկել են նաև առաջիկա միջպետական շփումների ժամանակացույցը։ ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրությանը հաջորդեց ՀՀ ԱԳ նախարարության հաղորդագրությունը։ ՀՀ դիվանագիտական գլխավոր գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ զրուցակիցները քննարկել […]
-
Վրացական ապտակ. հայկական ֆուտբոլի անկումը շարունակվում է՝ ՀՖՖ բարձր հովանու
Հայաստանի հավաքականը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլում Վրաստանի հետ անցակացրած երկու հանդիպումներում կրեց խոշոր՝ ընդհանուր 9-1 հաշվով պարտություն։ Կիրակի Թբիլիսիում կայացած և 1։6 գրանցված պարտությունից հետո Հայաստանի հավաքականի թե՛ մարզիչը, թե՛ ֆուտբոլիստները և թե՛ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահը ներողություն խնդրեցին տեղի ունեցածի համար։ Մարզիչ Ջոն վան’տ Սխիպը ֆուտբոլիստների ոչ պրոֆեսիոնալ խաղն էր մատնանշում որպես պարտության պատճառ։ Իսկ երկրպագուները պահանջում են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։
-
Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն անընդունելի է համարել հայ երկրպագուների դեմ
Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին անընդունելի է համարել Վրաստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպումից հետո վրացի երկրպագուների պահվածքը հայ երկրպագուների նկատմամբ, հայտնում են վրացական լրատվամիջոցները։ Թբիլիսիում մարտի 23-ին անցկացված ֆուտբոլային հանդիպումից հետո մի խումբ մարդիկ մտել են խաղադաշտ և սկսել պլաստիկե և մետաղական շշեր նետել հայ երկրպագուների տրիբունաների ուղղությամբ: «Այս բացարձակ անընդունելի արարքով մենք վիրավորեցինք հյուր թիմի երկրպագուներին և հնարավորություն չտվեցինք մեր թիմին հաղթանակը տոնել իր հավատարիմ երկրպագուների հետ: Նման գործողությունները վնասում են ֆուտբոլին և ստվեր գցում մեր երկրի միջազգային հեղինակության վրա»,- ասել է Լևան Կոբիաշվիլին: Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ այս միջադեպը կարող է ՈւԵՖԱ-ի կողմից պատժամիջոցների առիթ դառնալ, որոնք վնաս […]