Չեզարե Պրանդելի. Մխիթարյանը կարող է խաղալ եվրոպական ուժեղագույն հավաքականներում

Աշխարհի առաջնության որակավորամն փուլի Հայաստան – Իտալիա հանդիպումից հետո Իտալիայի ազգային հավաքկանի մարզիչ Չեզարե Պրանդելին հանդիպել է լրագրողների հետ և պատասխանել նրանց հարցերին։

-Արդյոք վախ չկա՞ր, որ Իտալիան այսօր չի կարողանա լավագույնս դրսևորել իրեն։
-Բնականաբար կար անհանգստություն, բայց հաղթելու մեծ ցանկություն կար: Պաշտպանությունում որոշ տեղեր զիջեցինք: Բայց կարողացանք մեր խաղը ցուցադրել ու հաղթել:
-Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի հավաքականի խաղը:
-Շատ լավ թիմ է, շատ լավ սկսեցին խաղալ: Ագրեսիվ խաղ ցուցադրեցին, մեր համար սա դժվար փորձություն էր, որ պետք է հաղթահարեինք ու դա մեզ հաջղվեց:
-Հենրիխ Մխիթարյանից նման խաղ սպասո՞ւմ էիք:
-Բոլորն էլ շատ հետաքրքիր խաղացողներ են: Կարող են շատ լավ գնդակը մտցնել խաղի մեջ, հարձակումներ կազմակերպել, ինչպես նաև պաշտպանվել, հիանալի խաղացողներ կան Հայաստանի հավաքականում:
-Բալոտելիի փոխարեն Ջովինկոն էր, ով, կարծես, այդքան էլ տպավորիչ չէր:
-Համաձայն չեմ: Նա կարողացավ իրեն լավ դրսևորել: Տուգանայիններում կարողանում էր ազատվել մրցակցից: Պետք է լավ տրամադրվել ու այդ լավատեսությունը փոխանցել խաղացողներին:
-Դե Ռոսի, Մոնտոլիվո, Մարկիզիո, Պիրլո. առանց այս խաղացողների թիմը հաջողության չէ՞ր հասնի:
-Նրանք երկար ժամանակ միասին են մարզվում, կարողանում են շատ վտանգավոր պահերի գնդակը ետ մղել: Միմյանց ավելի լավ են հասկանում խաղադաշտում ու արդյունավետ խաղ են ցուցադրում:
-Արդյոք դժվա՞ր չէր 1200մ բարձրության վրա խաղալ, նման պայմաններում:
-Մենք նախապատրաստել էինք տղաներին: Իհարկե դժվար էր, մեզ համար անսովոր պայմաններում խաղալ ու այդ տեմպը պահել ամբողջ 90 րոպե: Գնդակն արագ էր տեղաշարժվում:
-Հենրիխ Մխիթարյանին ձեր թիմի հիմնական կազմում կընդգրկեի՞ք:
-Կարծում եմ` նա կարող է խաղալ Եվրոպայի բոլոր ազգային հավաքականներում:
-Խաղից գո՞հ եք:
-Խաղից շատ գոհ եմ: Ինչ հնարավոր էր անել, արվեց այս խաղում: Մի փոքր կիսապաշտպանությունում շտկելու դրվագներ կան: Բայց Պետք է լավատես լինենք: Հայաստանի հավաքականը մեծ ներուժ ունի ու այսօրվա ֆուտբոլում մեծ անակնկալ է մատուցել: Առաջին խաղակեսում ավելի շատ պահեր ունեինք, թվում էր, թե առաջին խաղակեսում ֆուտբոլիստներն ավելի հոգնած էին, քան թե երկրորդում: Այս երեկոյի խաղը մեզ ամենից շատ հոգնեցրեր, քան Բուլղարիայի և Մալթայի դեմ հանդիպումները:

Մեկնաբանել