Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ․ խորհրդարանը մայիսի մեկին ընդունեց «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը նաև երկրորդ ընթերցմամբ՝ 83 կողմ և 23 դեմ ձայներով։ Սպասվում է երրորդ՝ վերջնական ընթերցումը։ Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ բռնություն է կիրառել՝ ջրցաններ, արցունքաբեր գազ և հաղորդումների համաձայն՝ նաև ռետինե փամփուշտներ։ Ծեծի է ենթարկվել գլխավոր ընդդիմադիր՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդը։
Credits: Ruptly