Գլխավոր Լրահոս

Սահմանադրական կարգ է տապալվում․ պատերազմի մասնակիցը նստացույց է անում կառավարության դիմաց

Սահմանադրական կարգ է տապալվում․ պատերազմի մասնակիցը նստացույց է անում կառավարության դիմաց

Տավուշում տեղի է ունենում սահմանադրական կարգի տապալում, եթե սահմանազատումն իրականացվի այնպես, ինչպես նախատեսում է կառավարությունը․ կարծում է 44-օրյա պատերազմի ու դրանից հետո սահմանային այլ գործողությունների մասնակից, «Ազատազէն» ՀԿ-ի ղեկավար Իշխան Գևորգյանը, որը երեկվանից նստացույց է սկսել կառավարության դիմաց՝ «Ես հաշտ չեմ» պաստառով։

«Եթե կարելի է մեկի հողը խլել ու տալ թշնամուն, ուրեմն կարելի է բոլորինն էլ խլել։ Հայաստանի տարածքներն ու հողը կարող է փոփոխվել միայն սահմանադրական հանրաքվեի միջոցով, մնացած տարբերակներն ապօրինի են»,- ասում է Իշխանը։
Նրա կարծիքով՝ սահմանազատում պետք է լինի, սակայն լեգիտիմ ու համաձայնեցված։ 

«Սահմանազատումը չպետք է լինի հետևյալ տրամաբանությամբ՝ սա տվեք մեզ, հետո կհասկանանք՝ ինչ է լինելու։ Սա նշանակում է՝ Հայաստանի զավթում մերոնց թողտվությամբ։ Դա էլ դառնում է սահմանադրական կարգի տապալում, երբ իշխանությունը ոստիկանական զորքի միջոցով մարդկանց հանում է Կիրանցից, ականազերծում է իրականացվում ու տարածքները փոխանցում Ադրբեջանին»,- նշեց մեր զրուցակիցը։

Նա առաջարկում է հաշտ չլինել այս գործընթացի հետ։

Նա միայնակ է ակցիան սկսել, նախատեսում է երեք օր լինել կառավարության դիմաց ու մարդկանց հետ զրուցել, քննարկել իրավիճակը։ Մինչ այդ էլ պարբերաբար եղել է Կիրանցում, ուսումնասիրել տեղանքն ու գնահատել ռիսկերը։ 

Իշխանը կառավարության կողմից հրապարակված միակ քարտեզն է պաստառ դարձրել՝ վրան մոտավոր գծել այն շփման գիծը, որը առկա է, սակայն փոխվում է սահմանազատման հետևանքով։

Գևորգ Թոսունյան

Լուսանկարը՝ հեղինակի

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում