Ռուսական ռազմածովային ուժերի ինքնաթիռ է կործանվել

Հոկտեմբերի 12-ի երեկոյան 18:40 Սևծովյան ռազմական օդուժի՝ ծրագրային թռիչք իրականացնող Бе-12 ինքնաթիռը վթարվել է վայրէջքի պահին. հաղորդում Itar-tass-ը:

Մահացել է անձնակազմի հրամանատարը, երկրորդ օդաչուն և ուղեկցողը: Անձնակազմի միայն մեկ անդամ է փրկվել և թոքերի վնասվածքներով տեղափոխվել է զինհոսպիտալ:

Այս պահին ՌԴ-ում դադարեցվել են Бе-12-ների՝ նախատեսված բոլոր թռիչքները: Հարուցվել է քրեական գործ՝ թռիչքների կամ դրանց նախապատրաստման կարգի խախտման մեղադրանքով:

Մեկնաբանել