Մոնտոլիվո. Բուֆոնը մի քանի դեպքում փրկեց մեզ

Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի նկատմամբ առավելության հասնելուց (3:1) հետո Իտալիայի ընտրանու կիսապաշտպան Ռիկարդո Մոնտոլիվոն հայտարարել է, որ ուրախ է կրկին հավաքականում խաղալու համար և գովել է իրենց թիմի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին:
«Վերջին անգամ հավաքականում խաղացել էի Եվրո 2012-ի եզրափակչում և այսօր իսկապես ցանկանում էի լավագույն խաղս ցուցադրել: Առաջին խաղակեսում մենք լավ խաղացինք: Սա հեշտ հաղթանակ չէր, բայց վաստակած հաղթանակ էր:
Պետք է նշեմ նաև Ջիջի Բուֆոնի խաղը. նա մի քանի դեպքում պարզապես փրկեց մեզ»,- Միլանի և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում Rai Sport-ը:
Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել