Մոնտոլիվո. Բուֆոնը մի քանի դեպքում փրկեց մեզ

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ թույլատրվել է «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը։ Տեսչական մարմնից նշում են, որ ուսումնասիրություն է իրականացվել «Մալաթիա» տոնավաճառում՝ պարզելու, թե որքանով են շտկվել խնդիրները։ «Պարզվել է, որ վերացվել են արձանագրված այն խնդրահարույց խախտումները, որոնք տեսչական մարմնի կողմից ներկայացվել էր անհապաղ և ամբողջական շտկման, իսկ կարգադրագրում նշված մյուս խախտումները վերացվել են մասամբ, և ներկայումս տնօրինության կողմից դրանց վերացման ուղղությամբ կատարվում են մեծածավալ և ինտենսիվ աշխատանքներ։ Հաշվի առնելով, որ ներկայումս վերացել է հրդեհների առաջացման անմիջական և ուղղակի սպառնալիքը, որոշում է կայացվել թույլատրել «Ռաֆայել-Տաթև» («Մալաթիա» տոնավաճառ) ընկերության հետագա գործունեությունը»։
Էմիլիո Լուչիանո Կրիկիո Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Ֆրանսիայի՝ Եվրոպական հարցերի նախկին նախարար Նատալի Լուազոն ՍիվիլՆեթի հետ զրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում երկու տարով ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու վերաբերյալ Բրյուսելի որոշմանը։ Լուազոն խոսել է նաև ԵՄ առաքելությունում և ընդհանրապես խաղաղության գործընթացում Ֆրանսիայի դերի մասին։ – Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև, որը կոչ էր անում ոչ միայն բացել Լաչինի միջանցքը, այլև միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ին կամ ԵՄ փաստահավաք առաքելություններին մուտք ապահովել Լեռնային Ղարաբաղ: Միջազգային ճգնաժամային խումբը անցյալ շաբաթ հրապարակեց զեկույց, որտեղ նշվում էր, որ ձեզ և ձեր գործընկերներին այդ որոշումը հեշտ չի տրվել, եղել է դիմադրություն․ ԵՄ-ում ոմանք ցանկանում էին կենտրոնանալ Ուկրաինայի […]
Բարձրագույն դատական խորհրդի կողմից առաջարկված օրենսդրական փոփոխությունների արդյունքում՝ լիազորությունները կասեցված 6 դատավորներ այսօրվանից՝ փետրվարի 8-ից, դադարել են պաշտոնավարել, տեղեկացնում են ԲԴԽ-ից։ Մասնավորապես, դադարեցվել է Արա Կուբանյանի, Գևորգ Նարինյանի, Բորիս Բախշիյանի, Աղվան Պետրոսյանի, Դավիթ Գրիգորյանի և Արուսյակ Ալեքսանյանի պաշտոնավարումը։ «Օրենսդրական փոփոխության համաձայն՝ այսուհետ 1 ամսից ավելի լիազորությունները կասեցված դատավորների փոխարեն հնարավոր կլինի կատարել նոր նշանակումներ, ինչը կնպաստի դատարանների գերծանրաբեռնվածության թոթափմանը: Մինչ կատարված փոփոխությունները՝ լիազորությունները կասեցված դատավորների հաստիքները չէին համարվում թափուր և նրանց փոխարինելու մեխանիզմներ չկային, ինչը դատարանների գերծանրաբեռնվածության պայմաններում հանգեցնում էր մինչև անգամ ճգնաժամային իրավիճակների»,- ասված է հաղորդագրությունում։ Լիազորությունները կասեցված դատավորները կընդգրկվեն ռեզերվային ցուցակներում, իսկ նրանց փոխարեն կնշանակվեն այլ դատավորներ:
Թուրքիայի Հայոց պատրիարքարանը գրավոր հայտարարություն է տարածել Քահրամանմարաշի երկրաշարժի մասին․ «Քահրաման Մարաշ կեդրոնով պատահած երկրաշարժը մեծ աւարներ գործեց Թուրքիոյ կարեւոր մէջ շրջանի նահանգներէն ներս։ Մանաւանդ պատահած է մաարկային կեանքի կորուստներ կարեւոր թիւով։ Երկրաշարժի պատճառած աւերները բնականաբանր ցաւ յայռաջացուցած է Թուրքիոյ տարածքին եւ պետութեան համակարգը անմիջական միջամտութիւններու ձեռնարկած է աււերուած շրջաններէն ներս։ Այս առաւօտ կանուխ ժամերուն Պատրիարքական Աթոռը Պատրիարքական Փոխանորդ Արժ. Տ. Գրիգոր Աւագ Քահանայի եւ Լուսարարապետ Արժ. Տ. Տրդատ Աւագ Քահանայի միջոցաւ կապ հաստատած է այն շրջաններուն հետ , ուր կը գտնուին եկեղեցիներ ու համայնք եւ իրենց փոխանցուած է Նորին Ամենապատուութեան օրհնութիւններն ու ցաւակցութիւնները։։ Առաջին առթիւ ստացուած տեղեկութիւնները կը տրուին […]
Գևորգ Թոսունյան Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 8-ին Ազգային ժողովը քննարկեց ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը՝ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Քննարկվում է երրորդ միջնորդագիրը, որը վերաբերում է խոշոր չարաշահումների ու պետական գույքերի օտարման։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն արդեն ներկայացրել է միջնորդագրի էությունը։ Թեև Սեյրան Օհանյանն ավելի վաղը հայտարարել էր, որ իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում ու այս գործերը հենց դրա արգասիքն են, այս քրեական գործով նա ցուցմունք տվել է, որն արտացոլված է միջնորդագրում։ Երրորդ միջնորդագրի էությունը հնարավորինս կարճ հետևյալն է․ պաշտպանության նախարարությունը գնել է սնանկ ճանաչված «Դողագործ» ընկերությունը (այնուհետև՝ վերակազմակերպված «Ջեներալ […]
ՕՍՄԱՆ ՔԱՒԱԼԱ Երբ տարի մը առաջ կը պատասախնէի «Ակօս» թերթի ուղղած հարցումներուն, դրական զարգացում ըլլալով գնահատած է Թուրքիոյ եւ Հայաստանի հանրապետութիւններուն բանակցութիւններու մեկնարկման որոշումը։ Նշած էի թէ բանակցութիւններու մեկնակումը եթէ չհասնի խաղաղութեան արդար դաշինքի մը, ալ աւելի կը խտանան պատերազմներուն պատճառ դարձած աւերները, հակառակորդի հանդէպ անվստահութիւնը եւ կանխակարծիքները։ Սակայն Արցախի պատերազմէն ետք ապրուած զարգացումները մտահոգիչ են։ Վերջապէս Լաչինի միջանցքի շրջափակումը կ՚արգելափակէ Թուրքիոյ եւ Հայաստանի միջեւ մեկնարկած յարաբերութիւնները զարգացնելու տրամադրութիւնը։ Իմ զգուշացուցած ժխտական գործընթացը կանխելու համար ալ որեւէ շարժում չենք տեսներ։ Կացութեան անպատեհութիւնը նշելու համար կ՚ուզեմ յիշեցնել Հրանդի առաջադրանքները։ Միջնակարգի եւ լիսէի աշակերտութեան տարիներուս թէեւ ծանօթացած էի հայ ընկերներու հետ, բայց […]
Հայաստանը Սիրիա է ուղարկել 29, Թուրքիա՝ 27 փրկարար, տեղեկությունը ՍիվիլՆեթին հայտնեցին ներքին գործերի նախարարությունից։ Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտարարել էր, որ փետրվարի 7-ին Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին։ Փետրվարի 6-ին թուրք-սիրիական սահմանին 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Թուրքիայում զոհվել է առնվազն 6 957 մարդ, վիրավորվել՝ 38 224-ը, իսկ Սիրիայում զոհերի թիվը 2 470 է, վիրավորներինը՝ 3 894։
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու անհրաժեշտություն չկա, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլյիչևը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կայունության պահպանման միակ երաշխավորը մնում է ռուսական խաղաղապահ զորախումբը, որին ՄԱԿ-ի մանդատով օժտելու անհրաժեշտություն չկա, քանի որ մեր խաղաղապահների գործունեության եղանակներն արդեն հստակ ամրագրված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների 2020-ի նոյեմբերի 9-ի առաջին եռակողմ հայտարարության մեջ։ Այդ կապակցությամբ կոնֆլիկտի մասնակիցների միջև կոնսենսուս է նկատվում, և տվյալ փաստն այստեղ առանցքային է»,- ասել է Իլյիչևը։ Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահների գործունեությանը «աջակցում են և Բաքվում, և Երեւանում, ինչն առանցքային նշանակություն ունի տարածքի վերջնական կարգավիճակի անորոշության […]