Տավուշում սկսված ցույցի մասնակիցները երթով շարժվեցին Երևան

Էկրանակադրը՝ News.am-ի։

Տավուշում օրեր տևած ցույցերից հետո այսօր ժամը 16-ին մոտ ցուցարարների խումբը՝ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան։

Նրանք Սարիգյուղ հատվածից մեքենաներով գնացել են Հաղարծին, որտեղ գիշերելուց հետո կշարունակեն քայլերթով գնալ Երևան, որտեղ նախատեսում են լինել մայիսի 9-ին։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը որոշեց, որ իր ժողովրդով գնա ուղղակի Երևան ու պատասխաններ պահանջի և պահանջը ձևակերպի, որ այս գործընթացը թե՛ այստեղ, թե՛ այլուր պետք է դադարեցվի,- Տավուշի թեմի առաջնորդի խոսքը մեջբերում է Ազատությունը։- Էս շարժումը բնականից է առաջացել, բնական էլ գնում է»:

Մեկնաբանել