Աբովյան փողոցում վերաբացվել է «Սիրում է, չի սիրում» քանդակը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասնակցել է Թերեզա Միրզոյանի «Սիրում է, չի սիրում» քանդակի վերաբացման հանդիսավոր արարողությանը. տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:

21 տարի առաջ քանդակը վանդալիզմի հետևանքով անդառնալիորեն ջարդվել էր: «Սիրում է, չի սիրում» քանդակի բնօրինակը ձուլված է եղել դրվագման եղանակով:

Երևանի քաղաքապետարանի հոգածությամբ՝ վերականգնված տարբերակը բրոնզաձույլ է և վերատեղադրվել է Աբովյան փողոցում` նախկին վայրից քիչ հեռու: Թերեզա Միրզոյանի դուստրը և քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը քանդակը վերականգնել են բնօրինակի էսքիզներով:

Քանդակի վերաբացման արարողությանը մասնակցել են քանդակագործի ընտանիքի անդամները, արվեստագետներ ու արվեստասերներ:

Մեկնաբանել