Օբամայի ընտրվելը մղձավանջ կդառնա Իսրայելի համար. Մերդոք

Ամերիկացի մեդիամագնատ Ռուպերտ Մերդոքը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին պաշտպանում է հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիին: Նա նշել է, որ Բարաք Օբամայի ընտրվելը «իսկական մղձավանջ կդառնա Իսրայելի համար», տեղեկացնում է Rbk.ru-ն:

Նրա խոսքով՝ դեմոկրատների հաղթանակի դեպքում Հիլարի Քլինթոնին պետքարտուղարի պաշտոնում կփոխարինի ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սյուզան Ռայսը, ինչը, Մերդոքի համոզմամբ, վատ ընտրություն է:

Մեդիամագնատը նշել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները թաքցնում են Բենղազում կատարվածի մասին ճշմարտությունը, երբ սպանվեց ԱՄՆ-ի դեսպան Քրիս Սթիվենսը:

Նշենք, որ ավելի վաղ Մերդոքը քննադատում էր Միթ Ռոմնիին: Նրա խոսքով՝ հանրապետականների թեկնածուն զբաղվում է միայն այն բանով, որ պաշտպանվում է հարձակումներից, ինչի փոխարեն պետք է աշխատատեղեր խոստանա ամերիկացիներին: «Բոլորին միայն դա է հետաքրքրում»,- ասել է Մերդոքը:

Մեկնաբանել