11:10
Ոստիկանությունը հաղորդում է, որ այս պահին Երևանում փակ փողոցներ չկան: Բերման է ենթարկվել առավոտից մեկնարկած անհնազանդության ակցիաների 151 մասնակից։
10:35
10։30-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 113-ի։

10:15
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ Երևանում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են ընթանում: Քաղաքացիները մայրաքաղաքի տարբեր հատվածներ են փակում։
ՆԳՆ ոստիկանությունը հայտնել է, որ ժամը 10-ի դրությամբ` անհնազանդության ակցիա իրականացնելու համար բերման է ենթարկվել 88 քաղաքացի։




«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 12-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքին քաղաքացիներին կոչ է արել առավոտյան 8-ից անհնազանդության ակցիաներ իրականացնել։ Նա շեշտել է վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը՝ ասելով, որ ձևավորվելու է անցումային կառավարություն։ Բագրատ սրբազանը ներկայացրել է, թե ինչ պետք է իրականացնի նոր կամ անցումային կառավարությունը Փաշինյանի հրաժարականից հետո, առանձնացրել է 19 կետ։