Եզրափակելով Երևանի օրը. ֆոտոշարք
Article Published:
14 Հոկտեմբեր, 2012 00:00
Comments Off on Եզրափակելով Երևանի օրը. ֆոտոշարք

Post navigation
Posted in:
Եվրոպական հանձնաժողովը կտրամադրի 500 հազար եվրո մարդասիրական օգնություն՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից տուժած բնակչությանն աջակցելու համար։ «Հազարավոր մարդիկ, բռնությունից փախչելով, այժմ տեղահանված են և օգնության կարիք ունեն: ԵՄ մարդասիրական աջակցությունը դրամական օգնության միջոցով կօգնի տուժածներին հոգալ իրենց հիմնական կարիքները՝ միաժամանակ տրամադրելով ապաստան և հոգեբանական ու սոցիալական աջակցություն: Այս արտահերթ ֆինանսավորումը տրամադրվում է ի լրումն 1,17 միլիոն եվրոյի մարդասիրական օգնությանը, որը ԵՄ-ն հատկացրել էր այս տարվա սկզբին Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը հաղթահարելու նպատակով: Ընդգծելով մարդասիրական օգնության հասանելիության կարևորությունը՝ Ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը լուրջ հետևանքներ է ունեցել խաղաղ բնակչության վրա։ Ի պատասխան՝ ԵՄ-ն տրամադրում է […]
Արցախահայության իրավունքների պաշտպանության գործում չնայած Իրանի քայլերը որոշ չափով ուշացած են, սակայն իրանական կողմը մտահոգություններից բացի, կարող է գործնական քայլերի անցնել, ՍիվիլՆեթի հետ զրույցում նշում է Իրանի խորհրդարանի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը: Ըստ նրա՝ Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ Թեհրանը ընկալում է որպես իրեն ավելի մեծ պատերազմի մեջ ներքաշելու փորձ։ Պատասխանելով «Զանգեզուրի միջանցքի» սպառնալիքին՝ նա վերահաստատում է այդ խնդրում Իրանի կոշտ դիրքորոշումը, սակայն չի բացառում, որ ապագայում այն կարող է որոշ նրբերանգային փոփոխությունների ենթարկվել:
Արտերկիր մեկնելիս անձնագրում կլոր կնիք ունենալու անհրաժեշտություն հունվարի 1-ից չի լինելու։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարոթյան սեպտեմբերի 22-ի նիստում։ «Տարիներ շարունակ այս կլոր կնիքը օգնել է մուտք ու ելքի հետ կապված հարցերը կարգավորել, բայց քանի որ ունենք նույնականացման քարտերի համակարգը, սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը (ՍԷԿՏ) ու այլ գործիքակազմեր, մի շարք ռիսկեր կառավարվում են ու կլոր կնիքի առկայությունն իմաստազրկվում է»,- ասաց ներքին գործերի փոխնախարար Արփի Սարգսյանը։ Նրա խոսքով՝ սա վերաբերում է ոչ միայն ներպետական գործընթացներին, նաև ենթադրում է արտաքին գործընկերների հետ աշխատանք, ուստի սահմանվել է մի քանի ամիս ժամկետ, որ այլ պետությունները իրազեկ լինեն կլոր կնիքի բացակայության մասին։
Սիրանուշ Ադամյան, Կարմիր Շուկա Սպետեմբերի 19-ին առավոտյան գյուղ էի եկել` Կարմիր Շուկա` երկար դադարից հետո մերոնց տեսնելու: Եթե առաջ ամեն շաբաթ էի գալիս, երբ տրանսպորտ կար, հիմա միայն պիտի բախտդ բերի, որ գնացող մեքենա լինի՝ միանաս։ Ժամը 1-ից ուժեղ պայթյուների ձայներ լսեցինք։ Արագ իջանք նկուղ: Հրետանու ձայներ էին։ Հենց ընդհատվում էին այդ ձայները, սկսվում էր կրակահերթ: Մեր գյուղի դիրքն էին ուզում վերցնել՝ «Շեխերի պոստ» են ասում: Քույրս դպրոցից տուն էր գալիս, երբ սկսվեց։ Մի պատի տակ կանգնում է, հետո վազում տուն: Ասում է՝ երեխաները բոլորը նոր էին տուն գնում, մարդիկ վախեցած տարբեր կողմեր էին վազում: Հարձակումից մի քիչ հետո էլեկտրաէներգիան […]
Սեպտեմբերի 22-ի վաղ առավոտվանից Երևանի տարբեր փողոցներում անհնազանդություն իրականացնող քաղաքացիների շարքում կան բերման ենթարկվածներ։ Նրանց թվում է նաև Երևանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ Անդրանիկ Թեւանյանին ոատիկանության Էրեբունու բաժնից տարել են Քննչական կոմիտե։ Նրա խոսքով՝ «ապօրինի գործ են ուզում կարել»։ Նախօրեին ընդդիմության առաջնորդները Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում ազդարարեցին անհնազանդության գործողությունների մեկնարկը՝ կոչ անելով քաղաքացիների արգելափակել փողոցները, սկսել դասադուլ և գործադուլ։ Այս պահին ցույցը Հանրապետության հրապարակում շարունակվում է։
Լեռնային Ղարաբաղում իրադրության դրական դինամիկա կա. սեպտեմբերի 22-ի կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ սա նաև Լեռնային Ղարաբաղի գործընկերների գնահատականն է։ «Նկատի է առնվում, որ ԼՂ բնակավայրերի բնակիչները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ։ Իրավիճակը դինամիկ է ու փոփոխական, բայց կարևոր է, որ մենք ամեն պահի ունենանք ճշտված տեղեկություն այդ պասհի մասին։ Որոշակի հույսեր կան հումանիտար իրադրության բարելավման վերաբերյալ»,- հայտարարեց Փաշինյանը՝ չբացառելով, որ այսօր հումանիտար նշանակության ավելի շատ բեռներ կարող են մտնել Լեռնային Ղարաբաղ։ Նա ասաց՝ կան պայմանավորվածություններ հումանիտար բեռների տեղափոխման շուրջ, այդ գործընթացը կմեկնարկի թե ոչ՝ չի կարող ասել։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի […]
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նախօրեին ելույթ է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստին։ Ելույթը ամբողջությամբ՝ ստորև։ «Պարո՛ն նախագահ, Հարգարժա՛ն գործընկերներ, Շնորհակալություն են հայտնում Անվտանգության խորհրդին այս հրատապ հանդիպումը հրավիրելու համար՝ Ադրբեջանի՝ չհրահրված և նախապես ծրագրավորված զինված հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված անվտանգային և հումանիտար իրավիճակը քննարկելու նպատակով: Մինչ ընթանում է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստը և միջազգային հանրության բոլոր անդամները հավաքվել են այստեղ աշխարհում խաղաղություն և անվտանգություն հաստատման ուղիներ փնտրելու նպատակով, մինչ մենք բոլորս խոսում ենք ուժի կիրառման դատապարտման, մարդու կողմից ստեղծված աղետների հետևանքով մարդկային կյանքերի հետագա կորուստները կանխելու հրամայականի մասին, մինչ մեզանից յուրաքանչյուրն այստեղ է գտնվում իր ներդրումն ունենալու […]