«Ինտերի» նախագահ Մասիմո Մորատին կարծիք է հայտնել սկուդետոյի համար պայքարի մասին, ինչպես նաև պատմել է, թե ինչու է թիմի գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչոնիին համեմատել Ժոզե Մոուրինյոյի հետ:
«Հավատում եմ, որ կարող ենք հաղթել սկուդետոն: Ես պետք է հավատամ դրան, որպեսզի ֆուտբոլիտսները նույնն անեն:
Ինչո՞ւ եմ Ստրամաչոնիին համեմատել Մոուրինյոյի հետ: Ես դա արել եմ՝ հենվելով աշխատանքի նկատմամբ նրանց նվիրվածության վրա: Դա կարևոր է ցանկացած պրոֆեսիոնալի համար: Ստարամաչոնին ապագայում կարող է Մաուրինյոյի պես արդյունքի հասնել:
Ի՞նչ եմ մտածում այն մասին, որ «Միլանը» ցանկանում է հրավիրել Գվարդիոլային: Միայն այն, որ մենք արդեն հրաշալի մարզիչ ունենք», – Մորատիի խոսքերը մեջբերում է RAI-ը:
Մարզական գործընկեր` SportArmenia.com