Հայաստանը սպասում է Խաղաղության եվրոպական հիմնադրամում ընդգրկվելու որոշմանը․ Փաշինյան

Սպասում ենք Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամում ներառելու որոշմանը։ Այդ մասին Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը մայիսի 14-ին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք հիմա սպասում ենք Եվրամիության՝ Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամում ներառելու որոշմանը»,- նշել է Փաշինյանը: Խոսելով ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրների մասին՝ Փաշինյանն ասել է, որ այժմ Հայաստանը բոլոր ոլորտներում դիվերսիֆիկացնում է արտաքին հարաբերությունները։ Նրա խոսքով՝ անվտանգության դաշտում Հայաստանը համագործակցում է Հնդկաստանի, Ֆրանսիայի և այլ երկրերի հետ․ «Եվ հիմա մենք նմանատիպ գործակցություն ունենք Եվրամիության հետ»,- նշել է նա։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանում գործում է Եվրամիության դիտորդական առաքելությունը․ «Իհարկե, դա քաղաքացիական առաքելություն է, բայց մյուս … Continue reading Հայաստանը սպասում է Խաղաղության եվրոպական հիմնադրամում ընդգրկվելու որոշմանը․ Փաշինյան