Գյուղապետի ընտրությունների վերաքվեարկություններ Արփիում և Գլաձորում

Հոկտեմբերի 14-ին Վայոց Ձորի Արփի և Գլաձոր գյուղական համայնքներում անցկացվել են գյուղապետի ընտրությունների վերաքվեարկություններ: Այս երկու համայնքներում գյուղապետերի` սեպտեմբերի 23-ի հերթական ընտրություններն անվավեր էին ճանաչվել:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների` Արփիում ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործող գյուղապետ, հանրապետական Գրիգոր Գրիգորյանը ստացել է 431, ինքնաառաջադրված ՀՀԿ անդամ Գագիկ Հովսեփյանը` 320 ձայն:

Արփիի 947 ընտրողներից վերաքվեարկությանը մասնակցել են 757-ը: 6 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Գլաձորում գործող գյուղապետ, ՀՀԿ-ի թեկնածու Անդրանիկ Մարտիրոսյանը ստացել է 673, ինքնաառաջադրված անկուսակցական Արմեն Մովսիսյանը` 667 քվե:
Գլաձորի 1 994 ընտրողներից վերաքվեարկությանը մասնակցել են 1 368-ը: 27 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Նշենք, որ Արփի համայնքի սեպտեմբերի 23-ի քվեարկության նախնական արդյունքներով գործող գյուղապետ Գրիգոր Գրիգորյանը և Գագիկ Հովսեփյանը համապատասխանաբար ստացել էին 347 և 344 քվեներ, իսկ Գլաձորում գործող գյուղապետ Անդրանիկ Մարտիրոսյանը և ինքնաառաջադրված անկուսակցական Արմեն Մովսիսյանը` 587-ական քվեներ:

Մեկնաբանել