Հայաստանի պետական լեզուն հայերենն է, ինչն ամրագրված է Սահմանադրությամբ։ Լեզվի մասին ՀՀ օրենքով Հայաստանում ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, գովազդի բոլոր միջոցները պետք է ձևավորել հայերեն` անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով:
Երևանում ամենուր տեսանելի են օրենքի այս դրույթի խախտումները։ Լեզվի կոմիտեն վերջին երեք-չորս տարիներին 139 հայց է ներկայացրել վարչական դատարան, որից 123-ը վերաբերել է օտարալեզու ցուցանակների կիրառությանը. 60 հայց մերժվել է տարբեր պատճառներով։ Չնայած Լեզվի կոմիտեի պայքարին՝ Երևանում առանց հայերենի զուգակցման օտարալեզու ցուցանակները չեն նվազում։
Խնդիրը ի՞նչ է, չեմ հասկանում։ Հայաստանցիք նախ թող հայերէն խոսել սովորեն։