Ադրբեջանական ընկերությունն՝ Անգլիական գրանդ ակումբի գործընկեր

«Մանչեսթեր Յունայթեդը» և ադրբեջանական Bakcell ընկերությունը համագործակցության պայմանագիր են կնքել: Հաղորդում է Sport.1news.az-ը:

Bakcell-ը կդառնա ԱՊՀ երկրների տարածքում անգլիական ակումբի առաջին պաշտոնական հեռուստատեսային և կապի հովանավորը: Այդ համաձայնությամբ ընկերության 2.6 միլիոն բաժանորդները յուրահատուկ և էքսկլյուզիվ կոնտենտ ստանալու հնարավորություն կունենան:

Այդ համագործակցության շրջանակներում Bakcell-ն իր բաժանորդներին բջջային ծառայությունների հատուկ փաթեթ կառաջարկի:

Բացի այդ, ընկերությունը իրավունք կստանա Ադրբեջանում հեռարձակել ակումբի պաշտոնական MUTV հեռուստաալիքը: