Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը հատել է 100 հազ-ը

Թուրքիայի կառավարությանն առընթեր Տարերային աղետների և արտակարգ իրավիճակների ծառայությունը հերթական հայտարարությունն է տարածել Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականների թվի մասին, հաղորդում է թուրքական Zaman-ը: Ըստ ծառայության հայտարարություն` փախստականների համար ստեղծված 13 վրանային քաղաքներում և երկու այլ վայրերում բնակվող սիրիացիների թիվն անցնում է 100 հազ-ից: Ընդ որում` շուրջ 43 հազ. սիրիացի Թուրքիայից վերադարձել է Սիրիա: