Անտառում՝ 35 տարի. Ժորա Ոսկանյանի պատմությունը

Ժորա Ոսկանյանն արդեն 35 տարի է՝ ապրում է Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղին պատկանող Քոլագիր կոչվող անտառային հատվածում։ Մինչև 2000 թվականը այստեղ 13 ընտանիք էր ապրում, հետո մնաց Ժորայի ընտանիքը։ Այսօր էլ նա այստեղ է՝ կնոջ հետ. զբաղվում են անասնապահությամբ, խոզաբուծությամբ, մեղվաբուծությամբ։ Մսի իրացման խնդիր ունեն, քանի որ սպանդանոցները հեռու են իրենցից. միայն պանիր են վաճառում։ Կառավարությունն արգելում է անտառային տարածքում քարե շինություն կառուցել, իսկ նրանք վաղուց ուզում են իրենց վագոնն ու ախոռը քարե շինությամբ փոխարինել։ Այնուհանդերձ՝ նա ու կինը մտադիր չեն հեռանալ անտառից. անտառում հանգիստ է։

Մեկնաբանել