Ժաննա Անդրեասյանը Թուրքիայի իր պաշտոնակցի հետ քննարկել է Անիի կամրջի վերականգնման հարցը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքիայի իր պաշտոնակցի հետ քննարկել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցը։

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Ժաննա Անդրեասյանի և Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմետ Նուրի Էրսոյի հանդիպումը կայացել է մայիսի 17-ին՝ Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային կոնֆերանսի շրջանակում:

«Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի, նախարարներն ընդգծել են մշակութային համագործակցության նպաստը: Նախարարները նաև մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։

Անիի կամրջի վերականգնման շուրջ համաձայնությունը ձեռք էր բերվել է 2023-ի փետրվարին՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում։

Մեկնաբանել