Մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, նրան ուղեկցող իրանցի այլ պաշտոնյաներ, այդ թվում՝ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Վթարի պատճառների մասին դեռ ոչինչ չի հաղորդվում։ Նախագահի պարտականությունները ստանձնել է փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը, հիսուն օրվա ընթացքում Իրանում կանցկացվեն նախագահական ընտրություններ։
Զոհվել է Իրանի նախագահ Ռայիսին, ԱԳ նախարար Աբդոլլահիանը, այլ պաշտոնյաներ
-
Պուտինն ու Ուիթքոֆը քննարկել են ռուս-ուկրաինական ուղիղ երկխոսության հնարավորությունը
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Սթիվ Ուիթքոֆի բանակցությունները թույլ են տվել մոտեցնել դիրքորոշումները ոչ միայն Ուկրաինայի հարցով, այլ նաև մի շարք այլ միջազգային հարցերով»,- լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Այս մասին հաղորդում է ռուսական «ՌԲԿ» լրատվամիջոցը։ Ապրիլի 25-ին Կրեմլում Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը տևել է երեք ժամ։ Ուշակովը նշել է, որ բանակցություններն ունեցել են «կառուցողական» և «շատ օգտակար բնույթ»։ Նրա խոսքով՝ խոսք է գնացել Մոսկվայի և Կիևի միջև ուղղակի բանակցությունների վերսկսման հնարավորության մասին։ Ուշակովը «խորհրդանշական» է անվանել այն փաստը, որ Կրեմլում բանակցությունները տեղի են ունեցել Էլբայում խորհրդային […]
-
Սահմանապահը մահացել է՝ իրեն ամրակցված ինքնաձիգից հրազենային վնասվածք ստանալու պատճառով․
Սահմանահ զորքերի զինծառայողը մահացել է՝ իրեն ամրակցված ինքնաձիգից հրազենային վնասվածք ստանալու պատճառով։ Այս մասին հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ ապրիլի 25-ին Սյունիքի մարզում Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ նախնական տվյալների՝ իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է։ «Դեպքի հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն»,- նշված է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ՝ Քննչական կոմտիտեից հաստատել էին սահմանապահի մահը՝ չմանրամասնելով վայրն ու պատճառը։
-
Սահմանապահ է մահացել․ ՔԿ-ն դեռ չի մանրամասնում վայրն ու պատճառը
ՀՀ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել։ Լուրը հաստատում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։ Ըստ մի շարք լրատվամիջոցների տեղեկությունների՝ Սյունիքի մարզում ականի պայթյունից սահմանապահ է մահացել։ Քննչական կոմիտեից ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեցին սահմանապահի մահը՝ չմանրամասնելով մահանալու վայրն ու պատճառը։ Միայն հայտնեցեին, որ Քննչական կոմիտեում դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
-
Առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի վերաբերյալ գրառումները կեղծ են
Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Սոցցանցերի հայկական էջերում տարածվում են խուճապ տարածող գրառումներ՝ առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի վերաբերյալ։ «ՀՐԱՏԱՊ․ Մոլն այրվում է, զոհերի թիվն աներևակայելի է»,- նշված է գրառման մեջ, որին կցված է նաև լուսանկար։ Գրառումից տպավորություն է ստեղծվում, թե դեպքերը տեղի են ունեցել ներկայում և Հայաստանում, այնինչ լուրը հին է և որևէ կապ չունի Հայաստանի հետ։ Ուկրաինայի հրդեհը՝ հայաստանյան լսարանին մոլորեցնելու միջոց Մանրամասների համար առաջարկվում է բացել մեկնաբանություններում տեղադրված տելեգրամյան էջը, որը տանում է դեպի «Փաստ» լրատվականի տելեգրամյան էջը։ Հրապարակմանը կցված է 2022-ին ռուսական հրթիռակոծության հետևանքով Ուկրաինայի Կրեմենչուկ քաղաքի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի լուսանկարը։ Մեկնաբանություններում օգտատերերն իրենց դժգոհությունն են հայտնում՝ […]
-
Թող հրապարակեն այն ցանկը, որը ջղայնացնում է Թուրքիային. Քրիստինե Վարդանյան
Եթե Հայաստանի կառավարությունը որոշել է, որ «պետք է խելոք մնանք, չջղայնացնենք Թուրքիային ու Ադրբեջանին, թե չէ կհարձակվեն», դրա մասին պետք է ուղիղ ասել հանրությանը, ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրուցում: Նրա կարծիքով՝ նման որոշման պարագայում հանրությանը նաև պետք է ներկայացնել այն գործողությունների ցանկը, որոնք կջղայնացնեն Անկարային և Բաքվին: Պատգամավորը «աննախադեպ» որակեց Նիկոլ Փաշինյանի՝ դրոշներ վառելու ակցիայի քննադատությունը:
-
ԶՊՄԿ-ն խոշոր հարկատուների ցանկում չէ․ ՊԵԿ-ը հրապարակել է առաջին եռամսյակի
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներառված չէ 2025-ի առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկում, այս մասին տեղեկանում ենք ապրիլի 25-ին Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալներից։ 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա»-ն, որը պետական բյուջե է վճարել շուրջ 19.9 միլիարդ դրամ։ Երկրորդ տեղում է «Մոբայլ Սենթր Արթ»-ը՝ շուրջ 16.6 միլիարդ դրամով, երրորդը «Գրանդ Տոբակո»-ն է՝ մոտ 12 միլիարդ դրամով։ Ցանկն ամբողջությամբ տեղադրված է ՊԵԿ-ի կայքում։ Առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները պետական բյուջե են վճարել ավելի քան 409.3 միլիարդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս թիվը կազմել էր 387.1 միլիարդ, այսինքն՝ այս տարի հավաքագրվել է մոտ […]
-
Հայոց ցեղասպանության ժխտման սահմանները. ո՞ր դեպքում է պատիժ նախատեսվում
Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ապրիլի 22-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող նոր օրինագիծ նախաձեռնելու մասին։ «Մեր խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Հայոց ցեղասպանության ուրացման կոնկրետ հանցակազմի համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծ։ Սա մի օրինագիծ է, որի մի կողմում ազգային հիշողությունը և արժանապատվությունն ու ինքնությունն է, մյուս կողմում՝ հայ ժողովրդի ու հայ ազգի թշնամիներն են»,- ասել է Մինասյանը։ Իշխանության ներկայացուցիչները, սակայն, հակադարձեցին որ ՀՀ-ում գործում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք։ Ի պատասխան՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, թե գործող օրենքը պատժելի է դարձնում միայն այն դեպքերը, […]