Երեկ գրանցվել է ֆուտբոլի պատմության մեջ ամենարագ գոլերից մեկը՝ կենտրոնից գնդակը խաղարկելուց հետո։ 1։2 հաշվի ժամանակ «Ռոսկիլդե» թիմի ֆոտբոլիստ Ռայկո Լեկիչը կենտրոնից ուժեղ հարվածով հավասարեցրել է հարվածը «B1908» թիմի հետ խաղում։
Գոլ՝ 3.5 վայրկյանում
-
Պաղեստինի նոր կառավարությունում հայ նախարար կա
Պաղեստինի նոր կառավարությունում հայ նախարար կա․ Վարսեն Աղաբեկյանը նշականվել է արտաքին գործերի և արտագաղթի հարցերով պետնախարար։ Պաղեստինյան WAFA գործակալության փոխանցմամբ, Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հրամանագիր է արձակել՝ վստահություն հայտնելով Պաղեստինի տասնիններորդ կառավարությանը, ինչպես նաև հրամանագիր է ստորագրել դրա ձևավորման վերաբերյալ։ Նոր կառավարությունը նախագահի առջև երդվելու է մարտի 31-ին։
-
Կոնդեցիները սպասում են սեփականության վկայականներին, իշխանությունը՝ մրցույթին
Կոնդի թեման նորից լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է։ Ներկայում, սակայն, գործնական ոչինչ տեղի չի ունենում թաղամասի շուրջ։ Կոնդեցիները սպասում են սեփականության վկայականներին, իշխանությունը՝ Կոնդի վերակառուցման մրցույթի երկրորդ փուլին։
-
Ստամբուլի ընտրությունները կարող են վճռել Թուրքիայի ապագան․ Քոփթաշ
Մարտի 31-ին Թուրքիայում սպասվում են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։ Չնայած ընտրություններն ամբողջ երկրով մեկ են անցկացվելու, սակայն ամենաառանցքային հարցերից մեկն այն է, թե ով կդառնա Ստամբուլի քաղաքապետ։ Այդ պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու՝ Մուրադ Քուրումն ու Էքրեմ Իմամօղլուն։ Քուրումը իշխանական թևի՝ «Արդարություն ու զարգացում» կուսակցության ներկայացուցիչն է, որը Թուրքիայի նախորդ կառավարությունում զբաղեցրել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը։ Իսկ Իմամօղլուն Ստամբուլի գործող քաղաքապետն է, որը Թուրքիայի գլխավոր ընդդիմության, քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության առանցքային դերակատարներից է։ Թուրքիայում սպասվող ընտրությունների վերաբերյալ ՍիվիլՆեթը զրուցել է ստամբուլաբնակ հրապարակախոս Ռոբերի Քոփթաշի հետ, որը, ի թիվս երկու մրցակիցների միջև պայքարի, վերլուծում է Ստամբուլի ընտրությունների կարևորությունը, ինչպես […]
-
Առցանց անմաքս առևտրի շեմը կնվազեցվի՝ դառնալով 200 եվրո և 31
Առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը կնվազեցվի։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ արտոնության շեմը: «Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության: Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017-ի դեկտեմբերի 20-ի որոշմամբ սահմանված 200 եվրո և 31 կգ արտոնության շեմը: Տվյալ արտոնության շեմը կիրառվելու է 2024 թվականի ապրիլի 1-ից հետո ՀՀ ներմուծված բացառապես անձնական օգտագործման ապրանքների դեպքում»,- ասված է հայտարարությունում։
-
«Ֆասթֆուդ» արվեստը ոչ միայն օգտակար չէ, այլև՝ թունավոր․ մտորումներ Թատրոնի
Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, հազարավոր մարդիկ շնորհավորում էին բեմարվեստի «ծառաներին», բայց շատ ավելին էին մեծ ու փոքր, հայտնի կամ անհայտ ծառաները, որոնք իրենք իրենց էին շնորհավորում։ Մեկ փոքրիկ դերով բեմ ելած կամ սերիալի էպիզոդիկ տեսարանում նկարահանված դերասանուհին գրում է իր ազգային, համամարդկային ու տիեզերական առաքելության մասին, ճոռոմ տեքստ գրում թատրոնի ու մշակույթի աստվածային ծագման ու նշանակության մասին և այդ ճռճռան «ստատուսը» զարդարում իր ոչինչ չասող լուսանկարով։ Այս կարգի բաներին կարելի էր ժպիտով վերաբերվել, համարել զավեշտալի ու ծիծաղելի, եթե չլիներ մեդալի հակառակ երեսը՝ ուշադրության պակասը։ Մյուս կողմից, շատերը, որ դերեր են խաղացել ու շարունակում են խաղալ թատրոնի բեմում, բայց սերիալի […]
-
Պուտինի 87 տոկոսը ի՞նչ գործողությունների մանդատ է տվել նրան․ զրույց
Ռուսաստանի հարցերով փորձագետ, Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Նարեկ Սուքիասյանը ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում անդրադառնում է արդի Ռուսաստանի ներքաղաքական մի շարք հարցերի՝ կապված նախագահական ընտրություններում Պուտինի հերթական վերընտրության հետ։ Հարցազրույցի թեմաները հասանելի են՝ ըստ րոպեների։
-
Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը Հայաստանում արգելափակվել է
«ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի տարածքում արգելափակվել է, հայտնում է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը։ «Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի 5-րդ և 6-րդ հոդվածների՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից վերջին շրջանում արձանագրված շարունակական խախտումների փաստը, արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի տարածքում»,- ասված է հայտարարությունում։ Մարտի 18-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ռուսաստանն […]
-
Ճանապարհաշինության մասով ՏԿԵ նախարարի խոստումը չի կատարվել
Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck, #խոստմնացույց Շուրջ երկու տարի առաջ՝ 2022-ի օգոստոսին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Գնել Սանոսյանը հայտարարել էր, որ ճանապարհաշինարարական ծրագրերի վերջնաժամկետները խախտած ընկերությունները չեն ներվի, իսկ ծրագրերը հաջորդ տարի չեն տեղափոխվի։ Նախարարը մանրամասնել էր, որ ժամկետների խախտման համար ընկերությունները պատժվելու են. «Պայմանագիրը կդադարեցնենք, կգնան սև ցուցակ և այլն»։ #CivilNetCheck-ը նախորդ տարվա ապրիլին պարզել էր, որ ՏԿԵ նախարարի այս խոստումը չէր պահվել՝ 2022-ին ժամկետի խախտմամբ անավարտ մնացած 23 ճանապարհահատվածների շինաշխատանքներ տեղափոխվել էին հաջորդ տարի։ Որևէ պայմանագիր չէր լուծվել և կապալառուները սև ցուցակում չէին հայտնվել։ 2023-ին ևս պայմանագրերը երկարացվել են Պարզվում է՝ 2023-ին անավարտ են մնացել և 2024 թվական […]