Պապիկյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի

Մայիսի 20-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի։ Պաշտպանական գերատեսչությունից հայտնում են, որ նախարարը հետևել է առաջնագծի կահավորման, ինժեներական հագեցվածության, մարտական դիրքեր տանող ճանապարհների կառուցման, վերակառուցման աշխատանքներին:

Սուրեն Պապիկյանն այցելել է նաև մարտական հերթապահություն իրականացնող գումարտակներից մեկի մշտական տեղակայման վայր, որը վերջերս է շահագործման հանձնվել․ «Մշտական տեղակայման վայրը կառուցվել է մոդուլային շինությունների ձևաչափով և լիարժեք ապահովում է անձնակազմի կեցության ու ծառայության բարձր մակարդակի կազմակերպումը»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել