Գլխավոր Լրահոս

Հայ առաքելական եկեղեցին հարկեր վճարում է

Հայ առաքելական եկեղեցին հարկեր վճարում է

Մկրտիչ Կարապետյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 21-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարեց՝ «եկել է ժամանակը, որ քննարկենք ու հասկանանք, թե այն հարկային պարտավորությունները, որ բոլորի համար առկա են, եկեղեցու հանդեպ ինչու դա չի կիրառվում»։ «Ես ուզում եմ հասկանալ՝ ինչու իրենք պիտի հարկ չվճարեն, ու օրենսդրական առումով պետք է վերնայենք, թե եկեղեցականը, ում թաթիկը համբուրում են, ինչո՞վ է բարձր գործարարից, ով հարկ է վճարում»,- ասել է Սիմոնյանը՝ եկեղեցու հոգևորականներին համեմատելով գործարարների հետ։ 

Սիմոնյանի հայտարարություններին արդեն արձագանքել են Սուրբ Էջմիածնից՝ այն անվանելով սուտ։ «Եթե խոսելուց առաջ չի ստացվում, գեթ պետք է փորձել դրանից հետո մտածել: Նույնիսկ այդ դեպքում դժվար չէր լինի տեղեկանալ, որ եկեղեցու՝ հարկեր չվճարելու մասին պնդումները, մեղմ ասած, սուտ են»,- հայտարարել է Մայր  Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ 

Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ Հայ առաքելական եկեղեցին՝ որպես կրոնական կազմակերպություն, վճարում է հարկեր։ Վերջին չորս տարիների եկեղեցու վճարած հարկերն ունեն հետևյալ պատկերը. 

2020 - 378 մլն դրամ 

2021 - 403 մլն դրամ 

2022 - 450 մլն դրամ

2023 - 435 մլն դրամ 

2024-ի 1-ին եռամսյակ - 147 մլն դրամ 

Ընդ որում, Հայ առաքելական եկեղեցու վճարած հարկերի կառուցվածքն ուսումնասիրելիս ակնհայտ է, որ դրանց հիմնական մասը եկամտահարկն է, սակայն 2023 և 2024  թվականներին եկեղեցին որոշակի մուտքեր է ապահովել բյուջե նաև մաքսատուրքերի մասով։

Այնուհանդերձ, որոշ հարկատեսակների մասով կառավարությունը որոշակի արտոնություններ է կիրառում։ Օրինակ, Հայ առաքելական եկեղեցու հասցեով ստացված բեռների ներմուծման մի շարք ծրագրեր այս ընթացքում կառավարությունը (համակարգող փոխվարչապետի գրասենյակը) որակել է բարեգործական, ինչը արտոնություններ է սահմանում հարկերի, տուրքերի գծով։

Հարկային արտոնությունների մյուս խումբը, որ սահմանված է օրենքով, վերաբերում է եկեղեցուն պատկանող անշարժ գույքը հարկերից ազատելուն։ Բացի այդ, օրենքը սահմանում է, որ ծիսական պարագաների իրացումից հարկ չի գանձվում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում