Բալոտելին և Պիրլոն վտանգավոր են. Մորտեն Օլսեն

Դանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը գտնում է, որ «Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելին Իտալիայի հավաքականի առանցքային ֆուտբոլիստներն են։ Հիշեցնենք, որ վաղը՝ 2014 թվականի Աշխարհի առաջնության շրջանակներում իտալացիները կհյուրընկալեն դանիացիներին։

«Պիրլոն շատ կարևոր ֆուտբոլիստ է։ Այստեղ ամեն ինչ պարզ է։ Եթե Անդրեայի խաղը ստացվեց, ապա կենտրոնում տիրելու է մրցակիցը և մեզ շատ բարդ կլինի։

Ինչ վերաբերվում է Բալոտելիին, ապա նա շատ տաղանդավոր հարձակվող է։ Շատ եմ զգուշանում նրանից։ Երբեք չեմ տեսել նրան մարզվելիս, սակայն շատ բարձր եմ գնահատում նրա տաղանդը։ Նա միայնակ կարող է լուծել հանդիպման ելքը»,- Օլսենի խոսքերն է մեջբերում Fotball Italia-ն։

Մեկնաբանել