Ծնված՝ հոր մահից յոթ ամիս անց. արցախցի Ռաիսայի և ամուսնու պատմությունը

Արցախից տեղահանված Ռաիսա Ավագիմյանը ամուսնուն կորցրել է Ստեփանակերտում 2023-ի սեպտեմբերի 25-ի բենզինի պահեստի պայթյունի պատճառով։ Պայթյունից հետո օրեր շարունակ հարազատները փնտրում էին նրան թե՛ հիվանդանոցում, թե՛ պայթյունի վայրում, բայց ապարդյուն։ Միայն քառասուն օր անց ԴՆԹ թեստով հաջողվել է նրա մարմինը նույնականացնել։ Ամուսնու՝ Գրիգորիի մահից յոթ ամիս անց ծնվել է նրանց առաջնեկը՝ Գոհարը. հղիությունը սեպտեմբերի 18-ին էր հաստատվել՝ պատերազմից մեկ օր առաջ։

Մեկնաբանել