Սիրիա հումանիտար օգնություն տանող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել

Երևան-Էրզրում-Հալեպ չվերթը կատարող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել. այս մասին հաղորդեց «Հ1» հեռուստատեսության «Առաջին լրատվական»-ը:

Հիշեցնենք, որ ինքնաթիռը, որն «Օգնիր եղբորդ» նախաձեռնության շրջանակում հումանիտար օգնություն էր փոխադրում Սիրիա, ըստ թուրքական լրատվամիջոցների` հարկադիր վայրէջքի էր բերվել Էրզրումի օդակայանում: Սուտ սենսացիոն լուրն արագ տարածվել էր աշխարհի լրատվամիջոցներով:

Ավելի ուշ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաղորդել էր, որ վայրէջքը ոչ թե հարկադրված էր թուրքական օդուժի կողմից, ինչպես լայնորեն շրջանառում էր թուրքական մամուլը, այլ` պլանային: «Օգնիր եղբորդ» ծրագրի պատասխանատու, Աժ պատգամավոր Վահան Հովհաննիսյանի խոսքով` բեռների ստուգումը Թուրքիայի պայմանն էր եղե ծրագրի սկզբից. այն թեպետ թանկ էր, սակայն հայկական կողմն առավել հարմար այլընտրանք չունենալու պարագայում ստիպված էր ընդունել:

Էրզրումի օդակայանում ստուգումն անցնելուց հետո երևանյան ժամանակով ժամը 18:20-ին ինքնաթիռը մեկնել էր դեպի Սիրիա:

Մեկնաբանել