ՀԱՊԿ առնվազն երկու երկիր մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը․ Փաշինյան

ՀԱՊԿ առնվազն երկու երկիր մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը։ Այս մասին մայիսի 22-ին խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ ուղիղ ասել՝ 2020-ի նախապատրաստությանը մասնակցել են մեր դաշնակիցները ու ես ՀԱՊԿ առնվազն երկու երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը։ Այդ երկրները հնարավոր է իմիտացիա են ուզում ստեղծել, թե մեզ օգնել են կամ օգնում են, բայց ուզում եմ ասել՝ այդ պատերազմը նույնիսկ Լեռնային Ղարաբաղի մասին չի եղել»,- հայտարարեց Փաշինյանը՝ վստահեցնելով, որ այդ պատերազմի նպատակը եղել է ՀՀ-ի չգոյությունը։

Ըստ նրա՝ այդ ակնկալիքը չի արդարացել, բայց այդ ուժերը փորձել են խնդիրները լուծել նաև 2021-ի մայիսին ՀՀ տարածքի վրա հարձակմամբ, 2022-ի սեպտեմբերին Հայաստան ներխուժմամբ, 2023-ի սեպտեմբերին, որոնք չեն հաջողվել․ «Մի հատ էլ փորձեցին 2024-ի մայիսի 9-ին ու էլի չստացվեց, որովհետև մենք սահմանագծման այս գործըթնացով շատերին զրկել ենք սահմանային բախումներ հրահրել մայիսի 9-ին զուգահեռ»,- ասաց Փաշինյանը։

Խոսելով դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունների մասին՝ Փաշինյանն ասաց․ «Թող այդ դիվանագետները 2016-ի հունվարին ՌԴ և ՀՀ արտգործնախարարների խոսակցության արձանագրությունից խոսեն, մանավանդ, որ նախարարները իրար հետ ունեին ընկերական ջերմ հարաբերություներ»։ Փաշինյանը նաև ասաց՝ արտգործնախաարների այդ երկխոսությունը աղետ է եղել։ Նա նաև հարց բարձրացրեց, թե ինչպե՞ս ստացվել, որ մեր ռազմավարական դաշնակիցը 2012-13 թվականներին 3 միլիարդ դոլարի զենքի պայմանագրեր է կնքել Ադրբեջանի հետ։

«2016-ի օգոստոսին ռուսական նախաձեռնությամբ ներկայացվել է ԼՂ հարցի կարգավորման փաթեթ, որով երկու քայլով զրոյացվել է Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմից դուրս լինելու բոլոր գործնական ու տեսական հնարավորությունները»,- հայտարարեց Փաշինյանը։

Մեկնաբանել