Մեր հարկային բեռն աճելու է 60-70 տոկոսով, մենք դրան ուղղակի չենք դիմանա. Վարդա Ավետիսյան

Սպասարկման ոլորտում շրջանառության հարկի դրույքաչափի կրկնապատկումից հետո բարեխիղճ հարկատուի համար, հատկապես մարզերում, հարկային բեռն աճելու է 60-70 տոկոսով, ինչը շատ ծանր է․ «ՍիվիլՆեթ բիզնեսի» հետ զրույցում նշում է «Վարդո գրուպ» ընկերության հիմնադիր Վարդա Ավետիսյանը: Նրա խոսքով՝ այդ փոփոխությունը վտանգելու է մարզերում բարեխիղճ գործունեություն ծավալող ռեստորանային բիզնեսը:

Մեկնաբանել