ԵԿԲ-ն կփրկի եվրոգոտին. Moody’s

Երեկ Չիկագոյում մեկնարկել է միջագային վարկանշային Moody’s գործակալության համաժողովը նվիրվծ ռիսկերին՝ Risk Practitioner Conferencе խորագրով: Գործակալոթւյան գլխավոր տնտեսագետ Մարկ Զանդիի կարծիքով՝ համաժողովի հանգուցային կետը ռիսկի գնահատումն է այլընտրանքյին սցենարների ուսումնասիրման միջոցով: Հնարավոր են զարգացման մի քանի սցենարաներ՝ կախված Եվրապայի և ԱՄՆ կողմից պոտենցիալ ռիսկերից, ինչը, իր հերթին, կարող է հանգեցնել Չինաստանի և Բրազիլիայի տնտեսական դանդաղմանը:

«Այս համաժողովը պետք է նպաստի ֆինասնական կազմարկեպությունների աշխատանքի արդյուանվետության բարձրացմանը և դրանց անհրաժեշտ գործիքների գնահատմանը», -ասել է Զանդին:

Նրա խոսքով՝ համաշխարհային ֆինանսական համակարգը բարդ ժամանակներ է ապրում, բանկերը ավելի շատ են պատրաստ հնարավոր ճգնաժամին, քան 3-4 տարի առաջ: Մյուս կողմից՝ ֆինանսական ճգնաժամի հետևանքները դեռ զգալի են և գլոբալ ֆինանսական համակարգում դեռևս կա որոշակի տագնապ:

Moody’s-ը ԱՄՆ-ի տնտեսության համար այս տարվա 3-րդ եռամսյակում 2% աճ է կանխատեսել, ինչը շատ մոտ է անցած տարվա ցուցանիշին: Զանդիի խոսքով՝ սա վկայում է այն մասին, որ ԱՄՆ տնտեսության վերականգնումը սկսվել է դեռ 3 տարի առաջ: Ըստ գործակալության գլխավոր տնտեսագետի՝ սա աճի այնքան էլ բավարար ցուցանիշ չէ, քանի որ գործազրկության մակարդակը դեռ բարձր է՝ 7,8%:
Զանդին հավանություն է տալիս Եվրամիության Կենտրոնական բանկի՝ խնդրահարույց երկրների պետպարտատոմսերի գնման ծրագրին: «Գերմանացիները առնաձնահատուկ խանդավառություն չեն դրսևորում այս հարցի առնչությամբ, և հնարավոր է՝ սա համարժեք արձագանք է, քանի որ դա նոր մեխանիզմ է, և որևէ մեկը չգիտի՝ ինչպես այն կգործի: Ես կարծում եմ Մարիո Դրագին և ԵԿԲ-ն կհասնեն իրենց նպատակին և ծրագիրը հաջող կգործի, ու եվրոգոտին կպահպանվի», -ասել է Զանդին:

Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետների կարծիքով՝ չնայած պարտքային ճգնաժամի դեմ պայքարին ուղղված միջոցառումներին եվրոգոտում իրադրությունը կայունացնել չի հաջողվել:

«Եվրոպայի հանգուցային երկրներում տնտեսական ակտիվությունը ցածր է, և եվրոգոտու արվարձանային երկրները շարունակական ռեցեսիայի մեջ են: Համաշխարհային տնտեսության հեռանկարները շարունակում են անբարենպաստ մնալ և փոքր-ինչ վատթարացել են», -նշել է ԱՄՀ ներկայացուցիչ Նաոյուկի Սինհորան:

ԱՄՀ կանխատեսումների համաձայն՝ ԱՄՆ-ին կհաջողվի այս տարվա վերջին խուսափել հարակբյուջետային քաղաքականության խստացումից պետպարտքի առաստաղի բարձրացման միջոցով, ինչը կնպաստի միջնաժամեկտ հեռանկարում կայունության ապահովմանը:

ԱՄՀ փորձագետների կարծիքով՝ եվրոգոտու երկերների իշխանությունների քայլերի շնորհիվ հնարավոր կլինի վերականգնել ներդրողների վստահությունը, ինչը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի տնտեսությունների վրա:

«Եթե այս ենթադրություններից որևէ մեկը չիրականանա, աշխարհում տնտեսական ակտիվությունը զգալիորեն կնվազի», -ասել է Սոնհորան:

Մեկնաբանել