«Անփառունակ սրիկաները» ֆիլմի աստղը կմարմնավորի Գորբաչովին

Ավստրիացի դերասան Քրիստոֆեր Վալցը «Ռեյկյավիկ» քաղաքական դրամայում կմարմնավորի ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովին: Ֆիլմում նրա զուգընկերը կլինի ամերիկացի դերասան Մայքլ Դուգլասը, որը կկերտի Ռոնալդ Ռեյգանի կերպարը:

BBC բրիտանական հեռուստահեռարձակող կորպորացիայի հաղորդմամբ՝ ֆիլմի առանցքը ԽՍՀՄ և ԱՄՆ ղեկավարների հանդիպումն է Իսլանդիայում, որը նշանավորեց 1986-ին «սառը պատերազմի» ավարտը: Ակնկալվում է, որ նկարահանումները կմեկնարկեն հաջորդ տարեսկզբին:

Ֆիլմի համապրոդյուսերը Ռիդլի Սքոթն է: Գորբաչովի դերակատար Քրիստոֆեր Վալցը Տարանտինոյի «Անփառունակ սրիկաները» ֆիլմում գնդապետ-նացիստի դերի համար «Օսկար»-ի է արժանացել:

«Ռեյգանն ու Գորբաչովը իրենց ժամանակի երկու ամենաերևելի քաղաքական գործիչներն էին»,-ասել է կինոնկարի ռեժիսոր Մայք Նյուելը:

Մեկնաբանել